Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կոչ է արել դադարեցնել կրակը արցախա-ադրբեջանական շփման գծում

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կոչ է արել դադարեցնել կրակը արցախա-ադրբեջանական շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակով և կոչ է անում դադարեցնել կրակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բայդենի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկմամբ և կոչ եմ անում անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, վերականգնել հրադադարի պահպանման ռեժիմը և վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները»,- ասված է Բայդենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Բայդենի կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է պնդի, որպեսզի ավելացվի շփման գծում դիտորդների թիվը: Նա հավելել է նաև, որ ԱՄՆ-ն պետք է վերանայի օգնության իր ծրագրերը, որպեսզի երաշխիքներ ստանա, որ որևէ զինտեխնիկա չի կիրառվելու նախահարձակ լինելու նպատակով:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]