1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դատապարտել է Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական էսկալացիան

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դատապարտել է Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական էսկալացիան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքայի սանձազերծած ռազմական էսկալացիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Փալոնը նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկել ագրեսոր երկու պետություններին պատասխանատվության ենթարկելու համար:

«Ամիսներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելացրել են Արցախի և Հայաստանի նկատմամբ իրենց մարտական հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հետևողականորեն կոչ է անում Պետդեպարտամենտին՝ քայլեր ձեռնարկել այս վտանգավոր իրավիճակը ապաէսկալացնելու և ագրեսորներին՝ Ադրբեջանին և Թուրքիային, պատասխանատվության ենթարկելու իրենց ապակայունացնող գործողությունների համար»,- գրել է Փալոնը:

Կոնգրեսական հավելել է, որ Միացյալ Նահանգները կարևոր դեր ունի այս բռնությունը կասեցնելու գործում, և պետք է արագ և վճռականորեն գործի ագրեսիայի ռազմաշունչ կիրառումը կասեցնելու համար:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]