Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ-ն առաջարկում է նախապես գրանցվել դոնորներին

Մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ-ն առաջարկում է նախապես գրանցվել դոնորներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը մարդկային կուտակումներից խուսափելու համար առաջարկում է հեռախոսով նախապես գրանցվել արյուն տվողներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱՆ-ն շնորհակալություն է հայտնել արյունատվության  կոչին արագ արձագանքելու համար: «Կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը` արյան անհրաժեշտ պահուստային քանակն ապահովելուն ուղղված:

Ողջունելով այս հարցում ձեր պատրաստակամությունը` խնդրում ենք  վաղվանից «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» մոտենալուց առաջ նախապես գրանցվելու համար զանգահարել 010-28-38-23 և 010-28-38-11 հեռախոսահամարներով` մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով:

Նշենք, որ այս պահին էլ արյունատվությունը շարունակվում է, ունենք մեծ հոսք և կամավորներ, որոնց կենտրոնը կսպասարկի մինչև օրվա վերջ:

Մեր ուժը մեր համախմբվածության մեջ է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Արմենպրես»-ն ներկայացրել է, թե  ովքեր կարող են հանդիսանալ դոնոր և ինչպիսի հակացուցումներ կան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]