Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի ԱԳ նախարարը վտանգավոր է համարում Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածությունը

Արցախի ԱԳ նախարարը վտանգավոր է համարում Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը տարածաշրջանի համար վտանգավոր է համարում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիայի Հանրապետության ներգրավվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մայիլյանը նշեց, որ պետք է ծավալվող գործողություններից հեռու պահել Թուրքիային:

«Թուրքիայի ներգրավվածությունը շատ վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում: Թուրքիային պետք է հեռու պահել այս ամբողջ գործընթացներից, որովհետև սա կարող է էականորեն փոխել մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը»,- ասաց Մայիլյանը:

Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]