Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի նախագահն Ադրբեջանի գործողություններում Ապրիլյան պատերազմի նույն ձեռագիրն է տեսնում

Արցախի նախագահն Ադրբեջանի գործողություններում Ապրիլյան պատերազմի նույն 
ձեռագիրն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում 2016թ. Ապրիլյան պատերազմի նույն ձեռագիրն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը նշեց սեպտեմբերի 27-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում:

«Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում: Ունենք տասնյակ վիրավորներ, տասնյակ զոհեր, քաղաքացիական բնակչության շրջանակներում տասնյակ վիրավորներ, ունենք նաև զոհեր: Ձեռագիրը նույնն է, ինչ Ապրիլյան պատերազմում, բայց մասշտաբներն անհամեմատելի են»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց, որ պատերազմը սպասելի էր, քանի որ դրան նախորդել էին Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները:

«Պատերազմին սպասելու առումով մեզ ընդամենը պետք էր հետևել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների վերջին հայտարարություններին: Պատերազմ մենք սպասում էինք: Այսօր առավոտյան հարձակումը սկսվեց ժամը 07:00-ին մոտ` ամբողջ երկայնքով` Օմարից մինչև Արաքս»,- նշեց նախագահը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Ճշտված տեղեկություններով՝ հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ: Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]