Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Սեպտեմբեր

«Փյունիկի» ֆուտբոլիստները թեստավորվել են

«Փյունիկի» ֆուտբոլիստները թեստավորվել են

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող «Փյունիկ» ակումբի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: «Փյունիկի» գլխավոր թիմի ֆուտբոլիստները և ադմինիստրատիվ կազմը կորոնավիրուսի թեստավորում են անցել: Բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական: Ապրիլի 23-ին թիմը կվերսկսի մարզումները՝ 2 տարբեր խմբերով և ժամերի:

Նախօրեին «Արարատի» ֆուտբոլիստները և աշխատակազմը ևս հանձնել էին ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, բոլորի պատասխանները նույնպես եղել են բացասական։  Ավելի վաղ  ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-իցՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան 20 անձ՝ ներառյալ ֆուտբոլիստները, մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ