Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024
Գրավոր խոսք

Գրավոր խոսք

Այս գիրքը օգնում է գրել գրագետ հայերեն տեքստեր:

Ի՞նչ է գրավոր խոսքը, ի՞նչ տեսակներ ու ժանրաձևեր ունի այն, դրանցից որը որտե՞ղ օգտագործել:

Հնարավոր չէ ապրել առանց գրավոր խոսքի: Դպրոցական  շարադրությունից և փոխադրությունից մինչև բուհում ռեֆերանտ, կուրսային ու ավարտական աշխատանքներ և ատենախոսություն, գրավոր խոսքը յուրաքանչյուրի կյանքում կարևոր դեր ունի:

Աշխատանքային գործունեությունը հնարավոր չէ պատկերացնել առանց դիմումի, հրամանի, բնութագրի, կարծիքի, արձանագրության, պաշտոնական նամակի:

Քաղաքացիական հարաբերություններում անխուսափելի են պայմանագիրը, լիազորագիրը, կտակը:

Ամեն օր  մարդիկ առնչվում են տեղեկատվության փոխանցման տարբեր  ձևերի` նամակի, հայտարարության, լրագրային ռեպորտաժի:

Լիարժեք հասարակական կյանքն անհնար է առանց հրապարակախոսական կամ գիտական մտքի, արտահայտված հոդվածով, գրախոսությամբ, պատմվածքով:

Յուրաքանչյուր ոք իր կյանքի տարբեր փուլերում կարիք է ունենում գրավոր խոսքի տարբեր ձևերի գործածության, և գրագետ շարադրած գրավոր խոսքը կարող է շատ կարևոր նշանակություն ունենալ ուսման և աշխատանքի հաջողության համար:

«Գրավոր խոսք» գիրքը այսպիսի շուրջ ինը տասնյակ տեքստերի մասին է՝ օրինակներով և բացատրությամբ, թե ինչպես գրել, ինչ բովանդակությամբ և ինչ ձևավորումով և ոճական ինչ առանձնահատկություններով: Բազմավաստակ գիտնական հեղինակը հստակ բացատրում է, թե ինչպես պետք է խուսափել լեզվա-ոճական, քերականական, ուղղագրական ու կետադրական սխալներից, ինչպես շարադրել ու խմբագրել տեքստը:

Գիրքն ունի նաև գործնական քերականության, ուղղագրության ու կետադրության բաժին:

«Գրավոր խոսքը» ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված է որպես ուսումնական ձեռնարկ հանրակրթական դպրոցի ու բուհերի ուսանողների համար, սակայն գրավոր խոսքի տարաբնույթ տեքստերի ընդգրկումը, դրանց գրության օրինակելի ձևերի հիշեցումը և գործնական քերականության մատչելի շարադրանքը գիրքը դարձնում են ձեռնարկ բոլորի համար:

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]