«Բարսելոնա»-ն պատրաստ է Գրիզմանին տարեկան 17 միլիոն եվրո վճարել

Armenpress 14:13, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին պատրաստ է տարեկան վճարել 17 միլիոն եվրո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է L'Equipe-ը: Գրիզմանն օրեր առաջ հայտարարել էր, որ հեռանում է ակումբից, սակայն դեռևս հայտնի չէ, թե որտեղ ֆուտբոլիստը հանդես, կգա առաջիկա մրցաշրջանում:

«Բարսելոնա»-ն որոշել է վերջնականապես լուծել ֆրանսիացու տեղափոխությանը հարցը:

Գրիզմանը պայմանագրային գինը հուլիսի 1-ին 200 միլիոնից կիջնի 120 միլիոն եվրոյի: Հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկո»-ի կազմում մասնակցել է 47 խաղի, խփել 21 գնդակ և կատարել 10 արդյունավետ փոխանցում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am