Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններ կանցկացնեն մայիսի 10-ին Ալմաթիում

11:07, 6 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախապես ձեռքբերված պայմանավորվածություններին համապատասխան՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

 


© 2009 ARMENPRESS.am