Դուբայի Masters շախմատային մրցաշարում Մարտիրոսյանը, Սարգսյանը և Տեր-Սահակյանը առաջատարին զիջում են կես միավորով

10:15, 6 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի Masters շախմատային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Masters մրցաշարում երկու տուրերից հետո Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանն ունեն 1,5 միավոր: Հովիկ Հայրապետյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը վաստակել են միայն 1 միավոր: Dubai Open-ում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը մինչ այս գրանցել է Սարգիս Մանուկյանը` 2 միավոր:

Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է մայիսի 3-ին և կեզրափակվի մայիսի 13-ին:  

 


© 2009 ARMENPRESS.am