Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին

11:01, 4 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա:

Կողմերը կարեւորել են ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը եւ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդումը:

Մարկ Քեմերոնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին:

 

 


© 2009 ARMENPRESS.am