ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ

12:16, 3 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է լեհ գործընկերներին Լեհաստանի Սահմանադրության օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն այդ կապակցությամբ սոցցանցի X հարթակում լեհական կողմին մաղթել է խաղաղություն և բարգավաճում։

«Հայաստանը բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա»,- ասված է շնորհավորական ուղերձում։


© 2009 ARMENPRESS.am