Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները

11:23, 3 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկում են ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք կիսաեզրափակիչ խաղերում միմյանց դեմ կմրցեն «Բենֆիկա»-ն, «Պալմա Ֆուտզալ»-ը, «Բարսա»-ն, «Սպորտինգ»-ը:

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 3-ին 17:30-ին, որին կհաջորդեն «Բենֆիկա»-«Պալմա Ֆուտզալ» (ժամը` 18:00-ին), «Բարսա»- «Սպորտինգ» (ժամը` 21:00) խաղերը:

Երրորդ տեղի հանդիպումը կկայանա մայիսի 5-ին, ժամը`17:00-ին, իսկ եզրափակիչը՝ նույն օրը, ժամը՝ 20:00:


© 2009 ARMENPRESS.am