Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Աշտարակի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին

19:45, 2 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում՝ հետևելու համար Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի ընթացքին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև կոմիտեի պատասխանատուների հետ դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները, քննարկվել ի հայտ եկած թերությունները։ Արձանագրվել են տեղակապման խնդիրներ, և անհրաժեշտություն է առաջացել կատարելու հանույթ։ Հանձնարարվել է սեղմ ժամկետում մշակել նախագծային համապատասխան լուծումներ և կատարել անհրաժեշտ շտկումները։

Ըստ աղբյուրի՝ կոմիտեի ղեկավարը զրուցել է ծրագրում ներգրավված մասնագետների հետ՝ հորդորելով հետևողական լինել աշխատանքները բարձր որակով և պատասխանատվությամբ կատարելու հարցում՝ ընդգծելով, որ որակյալ արդյունքը գլխավոր նախապայմանն է։


© 2009 ARMENPRESS.am