Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

10:11, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատարանը մերժել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի  խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մամիկոն Ասլանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ դատարանը մերժել է միջնորդությունը, հետևաբար Մամիկոն Ասլանյանը, որն արդեն 2 տարի 4 ամիս գտնվում է անազատության մեջ, կշարունակի մնալ կալանավորված։

Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է 2021 թվականի դեկտեմբերից։

Վանաձորի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում իր  լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ գործելու հոդվածներով։

Մամիկոն Ասլանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

 

 


© 2009 ARMENPRESS.am