Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

18:14, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կատալոնիա նահանգի «Արարատ» հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և Սանտա Կոլոմա դե Գրամենետի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել հիշատակի արարողություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իսպանիայի Կատալոնիա նահանգի Արարատ հայկական ասոցիացիան։   

Արարողությանը ներկա գտնված փոխքաղաքապետ Բարբարա Ֆերերն ընդգծել է, որ քաղաքային խորհուրդը 2012 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և  հավելել, որ նման գործողություններն օգնում են կանխել մարդկության դեմ նոր հանցագործությունները։  

IMG-20240424-WA0142.jpg (282 KB)

Նա հայտնել է, որ միջազգային համագործակցության հիմնադրամն իր աջակցությունն է ցույց  տվել Լեռնային Ղարաբաղի փախստականներին:

Իր հերթին, քարտուղար Միրեյա Մատան, ով ներկա է գտնվել Կատալոնիայի Ժեներալիտետի նախագահ Պերե Արագոնեսի անունից, իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանության շարունակությունն է:

IMG-20240424-WA0114.jpg (322 KB)

«Արարատ» ասոցիացիայից ներկա է եղել Սարգիս Հակոբյանն, ով շնորհակալություն է հայտնել ներկաներին և ընդգծել․ «Այսօր մենք խոսում ենք անցյալի մասին, բայց այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, հայկական կոտորածի շարունակությունն էր»։

Հիշատակի արարողությանը ներկա է եղել նաև Բասկերի խորհրդարանի նախկին փոխնախագահ Ռաֆել Լարեյնան:

 20240424_113310.jpg (3.83 MB)

IMG-20240424-WA0150.jpg (219 KB)

IMG-20240424-WA0154.jpg (254 KB)


© 2009 ARMENPRESS.am